«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև»

«Մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև»
24.10.2024 | 14:26

Այսօր, ընտրություններից շուրջ 2 շաբաթ առաջ, Թրամփն այսպիսի գրառում է արել Արցախի վերաբերյալ.

«Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120.000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև»:

Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու, այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են, և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ:

Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել Joel Tenney-ին՝ հայկական շահերի համար պայքարող առաջամարտիկին:

Շնորհակալ եմ, եղբայր:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 5072

Մեկնաբանություններ